Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի եզրափակիչ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը պայքարելու է Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչման համար։
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ և 3։1 հաշվով հաղթանակ տարավ։
Եզրափակիչ գոտեմարտը տեղի է ունենալու հունիսի 30-ին։ Արթուր Ալեքսանյանի մրցակիցը լինելու է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկը։