Սպորտ

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի վեցակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի վեցակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Խորվաթիայի մարյարաքաղաք Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց անցած տարվա Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով։

artur aleqsanyan champion

Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ավելի վաղ Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:

Կիսվել