«Արթմեդ» ԲԿ-ում մահացած տղամարդու հարազատները պնդում են, որ մահվան միակ մեղավորը բժիշկն է․ նոր մանրամասներ
Երեկ՝ մարտի 31-ին, Shamshyan.com-ը հրապարակում էր արել այն մասին, որ ըստ հարազատների՝ 57-ամյա Անդրանիկ Տոնաբեկյանը «Արթմեդ» բժշկական կենտրոնում մահացել է բժիշկների մեղքով։
Նույն օրը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետզրույցում մահացածի եղբայրը՝ Վարդան Տոնաբեկյանը ասաց․
«Եղբայրս, մարտի 20-ին, իր ոտքով գնաց «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ միզապարկի վիրահատության համար։
Այն,ըստ բժիշկների, բարեհաջող անցավ, բոլոր անալիզները նորմալ եկավ և բերեցին«բոքս», որտեղ ընդամենը 1 օր պահեցին ու տեղափոխեցին հիվանդասենյակ։
Այդ օրվանից սկսեց ամեն օր ջերմությունը բարձրանալ միչև 39 աստիճան և շաքարը բարձրանալ, իսկ նրան բուժող բժիշկը՝ Աշոտ Ծատուրյանը, ասում էր, որ չնեղվենք, վիրահատություն է տարել, սթրեսից է։ 5 օր հետո վիճակը կտրուկ վատացավ, էլի դիմեցինք բժշկին, թթվածին միացրեցին։
Գիշերը նորից վատացավ։ Ուռոլոգ Լևոնյանը եկավ, նայեց, բուժքույրին հրամաններ տվեց ու գնաց։
Հաջորդ օրը՝ մարտի 27-ին, վիճակը էլի կտրուկ վատացավ, բժիշկ Ծատուրյանը եկավ և ասեց, որ տանում է 2-րդ վիրահատության, որը կտևի 4 ժամ։ 1 ժամ չանցած՝ բժիշկը դուրս եկավ, ասեց, որ ամեն բան լավ կլինի, աղիքը ծալք ուներ ու խցանում։
Տարան վերակենդանացման բաժանմունք ու ասեցին, որ 2 օր հետո կբերեն հիվանդասենյակ և վստահեցրեցին, որ ամեն բան լավ է լինելու։ Ցավոք, այդ երեկոյան որդուս զանգ եկավ, որ եղբորս սիրտը կանգ է առել։
Մենք համոզված ենք, որ բժիշկը առաջին վիրահատության ժամանակ վնասել է եղբորս աղիները և երկրորդ անգամ բացել և տեսել է, որ այլևս ոչինչ չի կարողանելու, արագ փակել է։ Դրա համար էլ նա վիրահատության ողջ գումարը՝ 1 մլն-ից ավելի գումար ետ վերադարցրեց միչև եղբորս մահանալը, ասելով, որ ձեզ դեղորայքի գումար է պետք, վերցրեք, որ գնեք»։
Վարդան Տ․-ն խնդրեց արդար քննությոուն և որ մեղավոր բժիշկը կամ բժիշկները անպայման պատժվեն օրենքի ողջ խստությամբ ու իր վիճակում այլևս ոչ ոք չհայտնվի։
Shamshyan.com-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։