Մամուլ

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բախվել են «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 11:15-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում՝ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածում՝ բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին:

avtovtar artik

Դեպքի վայրում փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են դաշտամիջյան հատվածում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, նույնպես մասնակցություն ունի նշված վթարում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել