Արեգակի վրա տեղի է ունեցել պլազմայի խոշոր արտանետում
Արեգակի վրա գրանցվել է մոտ 1 միլիոն կմ չափի պլազմայի արտանետում, որը կարող է հարվածել Երկրին։
Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի Telegram ալիքում։
«Այսօր առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ից մինչև 07:00-ն, Արեգակի վրա տեղի է ունեցել, թերևս, այս տարվա ամենամեծ և անկասկած, ամենատպավորիչ պրոյեկցիոն արտանետումը։ Մոտ 1 միլիոն կմ չափի պլազմային թելիկ է արտանետվել տիեզերք՝ իր շարժման ընթացքում առաջացնելով տաք գազի պտտվող տորնադոյի նման մի բան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արտանետումը տեղի է ունեցել Երկրից ուղիղ հակառակ կողմում՝ Արեգակի տեսանելի կողմում, ուստի հնարավոր է, որ պլազմայի մի մասը հասնի Երկիր։