Արդեն երկու օր է դադարեցվել է Կապսի ջրամբարի շինարարությունը. Մեզի ըսեցին, որ վաղվանից գործի չգաք
Արդեն երկու օր է դադարեցվել է Կապսի ջրամբարի շինարարությունը, ՏԿԵ նախարարությունը պայմանագիրը լուծարելու գործընթաց է սկսել։ Պաշտոնական մեկնաբանությունը հետևյալն է, որ Կապսի ջրամբարի կառուցումը դադարեցվել է շինարարական ընկերության պատճառով։
Ջրաձորի բնակիչ Մուշեղ Մկրտչյանը Կապսի ջրամբարի շինարարներից է։
Շինարարն Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ ինքն էլ է մյուս շինարարների նման անակնկալի եկել, երբ ազատվել է աշխատանքից։ Մուշեղ Մկրտչյանն ասում է, որ իր աշխատանքային պայմանագիրը դեռևս չէր լրացել։
«Մեզի ըսեցին, որ վաղվանից գործի չգաք, մնացածը՝ չիդեմ։ Վերահսկողություն եղել է, աշխատանքը վերահսկվել է»։
Շինարարի պատմելով`Կապսի ջրամբարի մոտ 19-20%-ն են հասցրել կառուցել։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Կապսի ջրամբարի թեմային` ընդգծել, որ ջրամբար այնուամենայնիվ կունենանք։
«Մրցույթում հաղթած կապալառու ընկերությունը խոստումը չի կատարել, բայց Կապսի ջրամբար կունենանք»։
Մանրամասները` Oragir.News-ի տեսանյութում



