Մամուլ

Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ազգային ժողովում Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)՝ կապված Քյարամյանի՝ միջնորդությունների վերաբերյալ արված հայտարարությունների հետ»,- ասել են Դատախազությունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում լսումների ժամանակ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, վերաճել էր թեժ բանավեճի:

Կիսվել