Արգիշտի Քյարամյանին գեներալի կոչում են շնորհել
Արգիշտի Քյարամյանին գեներալի կոչում են շնորհել
Hraparak.am-ը գրում է․ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ուժային կառույցի մի շարք ներկայացուցիչների կոչումներ է շնորհել։
Նրանցից մեկն էլ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է, որին Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Վահագն Խաչատուրյանը շնորհել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Սա հավասարազոր է գեներալ-մայորի կոչման։
31-ամյա նորաթուխ գեներալի հաջորդ ձեռքբերումը կլինի հավանաբար գեներալի սիմուսի կոչում ստանալը կամ «Աստվածների Աստված» հռչակվելը։ Այսպիսի կարիերային աճի մասին նույնիսկ իրեն պաշտոնի նշանակողներն ու կոչում շնորհողները կերազեին։