Մամուլ

Արգելվել են ժամկետային զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները

Արգելվել են ժամկետային զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները

Վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ ԶՈՒ-ում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):

զինվոր

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին։

Կիսվել