Արգելել են թռչել. Արմեն Գևորգյանը երեկ ցանկացել է մեկնել Հայաստանից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երեկ ցանկացել է մեկնել Հայաստանից, արգելել են թռչել ։
Գևորգյանը օդանավակայանի աշխատակիցներին ներկայացրել է դատարանի որոշումը, որ ինքը երկիրը լքելու թույլտվություն ունի:
Սակայն Գևորգյանին արգելել են ինքնաթիռ բարձրանալ՝ բացատրելով, որ արգելքը իշխանության բարձր օղակներից է, և այդ դեպքում դատարանի որոշումը առ ոչինչ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: