Արբանյակի կառավարումը հայկական կողմը չի իրականացնում. նոր մանրամասներ
Արբանյակի կառավարումը հայկական կողմը չի իրականացնում. նոր մանրամասներ
ArmLur.am-ը գրում է․ Մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22։35-ին ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության օդանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված արբանյակը, պարզվում է, ամենեւին էլ առաջինը չէ:
Ամեն դեպքում նման տվյալներ է ներկայացրել ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը: ArmLur.am-ը մի քանի փաստեր է առանձնացրել:
Նրա խոսքով,Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ. ակադեմիկոս ԳՐԻԳՈՐ ԳՈւՐԶԱԴՅԱՆԻ ղեկավարությամբ: Արբանյակը Աշխարհում ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ էր, որ վերադարձվեց Երկիր: Այն ԱՅԺՄ ԳՏՆՎՈւՄ է Հայաստանի Տիեզերքի թանգարանում, բոլոր հեղինակների ստորագրությամբ:
Մի քանի այլ տվյալներ եւս.
2012 թ. հայկական արբանյակային ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվում Ռոսկոսմոսի հետ:
2013 թ. ՀՀ կառավարությունը ստեղծվում է ArmCosmos ծրագիրը,
2013 թվականից Հայաստանը ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հեռահաղորդակցության միջազգային արբանյակային կոմիտեների անդամ է,
2013 թ-ից Երկիր մոլորակի երկրաչափական ուղեծրում Հայաստանին տրամադրված է հեռահաղորդակցական արբանյակների 2 ուղեծրային գոտի,
2013 թ. Հայաստանը սկսում է բանակցությունները ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության Միջազգային միության (ITU) հետ հայկական առաջին արբանյակի ստեղծման շուրջ,
2013 թ. Կանադական MDA տիեզերական ընկերությունը պատրաստակամություն է հսյտնում օգնել Հայաստանի առաջին արբանյակի ստեղծմանը,
2013 թ ի դեմս դեսպան Ռայներ Մորելի, Գերմանիան պատրաատակամություն է հայտնել համագործակցել ՀՀ հետ նրա տիեզերական ծրագրերում,
2014 թ. Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել ArmSat ծրագրին:
ՀՀ կառավարության և չինական “Grate Wall” (Մեծ պատ) ընկերությունները սկսում են բանակցությունները:
Արդյունքում` Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել նախագծել, գործարկել, սպասարկել և վերապատրաստել հայ մասնագետների,
2017 թ Հնդկաստանը հայտարարեց Հայաստանի համար Երկրի դիտարկման արբանյակ ստեղծելու իր պատրաստակամության մասին:
Համաձայնագիրը, ներառված նաև հայ գիտնականներին համակարգի օգտագործման և տվյալների մշակման ուսուցմամբ ստորագրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի հանդիպման արդյունքում:
Հակոբ Ճաղարյանը նաեւ հայտնում է, որ Falcon 9 Տիեզերանավով մինչև 200 կգ քաշով արբանյակի ուղեծիր հանելն ըստ «Space X» ընկերության հայտարարված գնացուցակի, արժե 1 մլն դոլար: Իսկ ի վերջո, ինչ արբանյակի մասին է խոսքը.
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ Ֆլորիդայի նահանգի «Cape Canaveral Space Force Station» կայանից «Falcon 9» հրթիռով թողարկվել է «Transporter-5» տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում` Երկրագնդի դիտարկման հայկական արբանյակը։
Սակայն ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը կարծում է, որ չափերից դատելով` այն չի կարող ունենալ մեծ լուծողականություն, այսինքն` դրանով հնարավոր չէ մրցել այնպիսի արբանյակների հետ, որոնք սանտիմետրերի ճշգրտությամբ կարող են պատկերներ հաղորդել։
Միեւնույն ժամանակ արբանյակի կառավարումն իրականացնում է «Satlantis» ընկերությունը, դեռ կառավարումը հայկական կողմին չի փոխանցվել, դա կարող է տևել ամիսներ:
Բանն այն է, որ ամերիկյան SpaceX ընկերությանը պատկանող հրթիռներով միայն հայկական արբանյակ չի թռչում տիեզերք: Բազմաթիվ երկրներ և մասնավոր ընկերություններ են օգտվում այդ ծառայություններից՝ տարբեր նպատակներով, այդ թվում՝ լրտեսական:
Եվ տվյալ դեպքում չափազանց կարևոր է, թե ով է կառավարելու դրանից եկող տեղեկատվությունը, ովքեր են կառավարելու և ովքեր են հասանելիություն ունենալու դրան, ում են պատկանելու այդ չափումները, տվյալները: Եվ հենց այստեղ է հարցը, որ դեռ կառավարումն իրականացնում է «Satlantis» ընկերությունը: