Արա Մարտիրոսյանը մեկնաբանել է տեղեկությունը, թե իր կինը հետիոտնի է վրաերթի ենթարկել
Արա Մարտիրոսյանը մեկնաբանել է տեղեկությունը, թե իր կինը հետիոտնի է վրաերթի ենթարկել
Երգիչ Արա Մարտիրոսյանը մենաբանել է shamshyan.com կայքում հրապարակված տեղեկությունը, թե իր կինը քաղաքացու է վրաերթի ենթարկել։
«Պարոն Շամշյան պարզապես տեղեկացնում եմ ձեզ: Ձեր տեղեկությունները կամ ենթադրությունները սխալ են: Ես կին արդեն 4 տարի է չունեմ: Տվյալ անձը պարզապես իմ ընկերն է և աշխատակիցը: Հարգանքերով Արա Մարտիրոսյան»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել, որ այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սիրված ու ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Երգիչը նույնպես ժամանել էր դեպքի վայր։
Տեսանյութը ստորև