Շոու-բիզնես

«120 000 տնավեր ու փախստական դարձած արցախցիների վերադարձի թեման կատակի են տալիս ու անցնում են առաջ». Արա Կազարյանը՝ Վաշինգտոնում հնչաց հարցի ու Փաշինյանի «կատակի» մասին

Ամերիկաբնակ լրագրող Արա Կազարյանն անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին՝ մեջբերելով լրագրողներից մեկի կարևորագույն հարցն ու Ալիևի ու Փաշինյանի խուսափողական և անլուրջ պատասխանը:

«Լրագրողն Ալիևին ու Նիկոլին հարցնում ա, արդյոք արցախցիները կկարողանա՞ն վերադառնալ Արցախ: Ալիևը պատասխանում է, որ ինքը Փաշինյանի հետ Թրամփին առաջարկելու ա Նոբելյան մրցանակի: Փաշինյանը հարցը չլսելու ա տալիս… Հետո կատակով հարցնում ա՝ սևագիրը կա՞: Հիմա ստորագրենք:

Ու թեման փակում են…

Ու 120 000 տնավեր ու փախստական դարձած արցախցիների վերադարձի թեման կատակի են տալիս ու անցնում են առաջ:

Ալիևը իր երկրի շահերից բխելով չի պատասխանում հարցին, իսկ մեր փալա՞սը:

Լավ, սենց տակա՞նք»,-«սթորի» բաժնում գրել է Ղազարյանը:

ara