Առաջին ձմեռն առանց քեզ․ Արա Դեղտրիկյանի դստեր հուզիչ գրառումը
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանի դուստրը՝ Մանան Դեղտրիկյանը, սոցիալական ցանցի իր էջում հուզիչ գրառում է կատարել՝ գրելով․
«Առաջին ձմեռը առանց քեզ։ Առաջին Նոր տարին»։
Նշենք, որ 60 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել էր դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:

Bavnews.am-ի տեղեկություններով սիրված դերասան Արա Դեղտրիկյանի դուստրը 40 տարեկան է։ Նա ավարտել է Եվրոպական համալսարանը, աշխատել է Սփյուռքի նախարարությունում, որից հետո ամուսնացել է և երկար տարիներ բնակվել Կիևում:
Մանանն ամուսնացած է ունի երկու երեխա՝ 11-ամյա Արեգն ու 8-ամյա Առնոն:




