Մամուլ

«Արա բայց դուք գոնե պետական բյուջեի ծախսերին ուղղություն մի տվեք, էտ անտերը 10 տարի քշել եք»․ Աշոտ Ասատրյան

Պետական բյուջեի ծախսերին ուղղություն մի տվեք, էտ անտերը 10 տարի քշել եք․ Աշոտ Ասատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի, Քաղաքացու օրվա վերաբերյալ քննարկումներին։

«Շարմազանովը ասումա էտ 124 մլն-ով տոն անելու փոխարեն մի խնդիր լուծեիք։

Շարմազանովի պատկերացրած խնդիրը Նունե Եսայանին էտ փողի կեսը տալնա, որպեսզի նա երգի, ինչպես իրենք 2013 թվականին արել են վճարելով 54․6 մլն դրամ։

Քաղաքացիները, որ բողոքում կամ քննարկում են դեռ հասկանալիա ու շատ լավ, որ մարդիկ կարողանում են քննարկել այդ ամենը, արա բայց դուք գոնե պետական բյուջեի ծախսերին ուղղություն մի տվեք, էտ անտերը 10 տարի քշել եք»։

Հիշեցնենք՝ Էդուարդ Շարմազանովը իր կարծքին էր հայտնել Քաղաքացու օրվան հատկացված գումարի մասին և ասել․ «124 միլիոն քյաբաբ-խորոված ուտելու փոխարեն՝ էդ գումարը տրամադրեիք սոցիալապես անապահով խավերին»:

Կիսվել