Արա այն, ինչից վախենում ես․ Անահիտ Սիմոնյան
Արա այն, ինչից վախենում ես․ Անահիտ Սիմոնյան
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել և գրել․
«Իսկական կյանքի առաջին կանոնը՝ արա այն, ինչից վախենում ես»:
Նշենք, որ երգչուհին որդու հետ հանգստանում է Աթենքում։
«Վերջապես հանգստի ենք մեկնել: Սա պարզապես հանգիստ չէ, այլ իմ երազանքը ճամփորդել Արմանի հետ եւ նրան ցույց տալ աշխարհը: Այսօր մենք Աթենքում ենք, բայց ես նրա համար փոքրիկ ճամփորդություններ եմ կազմակերպել:
Իմ ծնողները մեզ յոթ տարեկանից ցույց են տվել աշխարհը, եւ մենք շատ էինք ճամփորդում, ինչի համար ես նրանց շատ շնորհակալ եմ»,- գրել էր Անահիտը։