Արարատ Միրզոյանը դուրս է գալիս դահլիճից Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի ժամանակ (Տեսանյութ)
Արարատ Միրզոյանը դուրս է գալիս դահլիճից Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի ժամանակ (Տեսանյութ)
Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշեց, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելն է: Նա ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ կանանց և տղամարդկանց, տարեցների, կանանց և երեխաների ծանրագույն կացությունը:
Նրա փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային համայնքը ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը սպառնացող ողբերգությունը կանխելու համար, թեպետ Հայաստանը բազմիցս ահազանգել է այդ մասին: Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումներ չի ունեցել:
Տեսանյութը ստորև