ՄամուլՏեսանյութ

Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել (Տեսանյութ)

Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել (Տեսանյութ)

Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին, գրում է Ermenihaber-ը։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատի գագաթի մշտական ձյունածածկ հատվածը։

Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։

Արարատ լեռ

Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի լեռան մոտ գտնվող գյուղեր։

Տեսանյութը լուսանկարել է տեղի 40 տարվա ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինը։ Վերջինս նշել է, որ նման երույթի առաջին անգամ է ականատես լինում։

Նրա խոսքերով, այս պահին գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Շահինը նշել է, որ, եթե այս ջեմաստիճանը պահնապնվի 5-10 տարի հետո Արարատի վրա ձյունածածկ հատվածներ չեն լինի։

Տեսանյութը ստորև

Կիսվել