Մամուլ

Արարատում «Վերջին զանգի» փորձն ավարտվել է դանակահարությամբ

Արարատում «Վերջին զանգի» փորձն ավարտվել է դանակահարությամբ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի վերջին զանգի արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահաանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատրվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժշիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառաողները պարզել են, որ վիրավորը Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 22։00-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Ղարիբյան-Չկալովի փողոցների խաչմերուկում Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 22-ամյա Մարատ Մինասյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ս․ Սահակյանին, ապա հարձակվել վերջինիս հոր՝ 48-ամյա Արայիկ Սահակյանի վրա, սակայն հայրը պաշտպանվել է, իսկ Մ․ Մինասյանը դիմել է փախուստի։

Ժամեր անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոոստիկանության Արատաշտի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ոստիկանության Արտաշտի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, պարզում են, թե հնարավոր որ վայրում է գտնվում Մ․ Մինասյանը։

Քրեական հետախույզները մի քանի ժամ դարանակալում անելուց հետո բռնում են նրան և բերման ենթարկում Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Կասկածյալ Մ․ Մինասյանը ձերբակալվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարության պատճառը եղել է այն, երբ Այգեզարդ գյուղի դպրոցի վերջին զանգի միջոցառման փորձի ժամանակ Մ․ Մինասյանին դուր չի եկել Ս․ Սահակյանի կատակը իր եղբոր հասցեին, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ։

Կիսվել