Արարատում հերոսների հեռացված նկարների վայրում գումարով գովազդ է արվում
Դեռևս նախորդ ամիս «Հրապարակ»-ը գրել էր, որ Արարատ քաղաքի պուրակից հեռացվել էին ազգային հերոսների նկարները։
Ի պատասխան մեր հրապարակման քաղաքապետարանից արձագանքել էին, թե հերոսների նկարները հեռացվել են, քանի որ քամու, անձրևի եւ փոշու հետևանքով գտնվում էին շատ վատ վիճակում։
Ապա նշել էին, թե նախատեսվում է հատկացնել նոր տարածք` նկարները տեղադրելու համար։
Մենք տեղեկացանք, որ պուրակում, որտեղից հեռացվել էին հերոսների նկարները, այժմ հատկացվելու է գովազդ տեղադրելու համար։
Մեզ ասացին, որ այն անձինք, ովքեր ցանկանում են իրենց բիզնեսը գովազդել, կարող են գովազդային պաստառ պատվիրել։
Արարատի համայնքապետարանն անձամբ գովազդով չի զբաղվում, պուրակը հանձնվել է շահագործման։ Շահագործողն էլ ամսական 40 հազար դրամ գումարի դիմաց` գովազդային վահանակներ է տեղադրում։
Ստացվում է Արարատի քաղաքապետարանը փոխարենը հերոսների նկարները վերականգներ եւ փակցներ նույն պուրակում, նախընտրել է գումար աշխատել։