Մամուլ

Արարատի մարզպետն իրեն 1 րոպե ուշացումով արձագանքելու համար ազատման դիմում է պահանջել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը (Կոկորդիլոս՝ մականունով) հերթական առիթն է ստեղծել՝ որ «փայլի» լրատվադաշտում: Արարատի մարզպետն իրեն 1 րոպե ուշացումով արձագանքելու համար աշխատակազմի ղեկավարին պատժել է։

168.am-ին հայտնի է դարձել, թե ինչ մեթոդներ է գործի դրել Արարատի մարզպետը՝ Արամայիս Գրիգորյանի և մյուս մարզպետների նշանակած կադրերից ազատվելու համար:

Սակայն ամենազավեշտալին, մեր աղբյուրի թված դեպքերի մեջ, տեղի է ունեցել մարտին: Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով պատասխանելու համար. կանչել, ասել է՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր:

Եվ սա՝ այն դեպքում, երբ պետական համակարգում ներդրված «մալբրի» (Mulberry) էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս գրությանը պատասխանել նաև 24 ժամվա ընթացքում:

Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում, գրավոր հիմնավորում է պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա մեկ րոպե ուշացումով շեֆին արձագանքելու մեջ»:

Փակուղային վիճակում «շեֆին» օգնության են հասել մարզպետարանի մյուս աշխատակիցները՝ հասկացրել են, թե՝ ծառայողական քննություն նշանակիր, թող գնա՝ չափը ճանաչի, որ իմանա՝ օրենքի լեզվով հետդ խոսելն ինչ բան ա…

Շաբաթներ շարունակ, օդից կախ, անորոշ կարգավիճակում, ասում են, Դերմոյանը գալիս-գնում էր մարզպետարան, մինչև որ ծառայողական քննությունն անցավ: Արման Դերմոյանը շարունակում է պաշտոնավարել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում և դեռ անցած տարվանից ժամանակավոր պաշտոնակատարի (ժ/պ) կարգավիճակ ունի:

Ի դեպ, լրիվ առանձին թեմա է նրան այս պաշտոնում չհաստատելու պայմանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել