Մամուլ

Արարատի մարզում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ․․․

Արարատի մարզում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ․․․

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները տան բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա տղամարդու դի՝ կողքին էլ «ՄՌ27Մ» տիպի հրացան։

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վերդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալի և Վեդիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ ժամը 20:25-ի սահմաններում տղամարդը իր հայրական տան բակում, նշված հրացանով գլխին կրակելու միջոցով, ինքնասպանություն է գործել։

vordu marmin

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որդուն մահացած հայտնաբերել է հայրը, իսկ հրացանը, որով տեղի է ունեցել ինքնասպանությունը, հաշվառված է հոր անվամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել