Արարատի մարզի Այգավան գյուղի այս ամուսինները ունեն 14 երեխա և անչափ երջանիկ են (Տեսանյութ)
Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչներ՝ 42-ամյա Մարտիկ և 40-ամյա Անժելա Մելքոնյանների ընտանիքում ապրում են 14 երեխաներ:
Լրագրողների հետ հանդիպմանը բազմազավակ ծնողները պատմեցին իրենց ապրուստի, դժվարությունների ու չնայած դրանց՝ տանը տիրող անասելի լավ մթնոլորտի մասին:
Մելքոնյանների բազմանդամ ընտանիքի 14 երեխաները ծնվել են մեկ սենյականոց բնակարանում։ Մի մեծ սենյակ՝ ամբողջովին լցված մահճակալներով, ջերմությամբ, սիրով, երեխաների աղմուկով, ուրախությամբ, քաղցրությամբ։
16 հոգի՝ մեկ սենյակում․․․