Մամուլ

Արայիկ Հարությունյանը 10 հազար հոգի կտանի Փաշինյանի արցախյան հանրահավաքին

Արայիկ Հարությունյանը 10 հազար հոգի կտանի Փաշինյանի արցախյան հանրահավաքին- այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք համահայկական նշանակության հանրահավաքի կազմակերպմանն ուղղված «Ազատ հայրենիք» կուսակցության աշխատանքներն ամփոփելով՝ հայտարարում եմ, որ Արցախի բոլոր համայնքներից, (առանց մայրաքաղաքի ակտիվի) կուսակցության անդամ և համակիր ավելի քան 10.000 քաղաքացիներ կմասնակցեն այս շատ կարևոր նախաձեռնությանը:

Իսկ Ստեփանակերտի մեր համախոհները ժամը 18:30-ին դեպի հրապարակ կշարժվեն «Սպայի տան» հարակից տարածքից՝ իմ առաջնորդությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ

Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ կոչիս արձագանքելու համար և մեկ անգամ ևս հորդորում անմասն չմնալ այս պատմական իրադարձության՝ հավուր պատշաճի կայացման գործում մեր լուման ներդնելուց:

Կեցցե՛ն Արցախի և Հայաստանի Հանրապետությունները:

Կեցցե՛ Հայրենիք-Սփյուռք անխախտ միասնությունը:

Կեցցե՛ հայ ժողովուրդը, որ Ազատ Հայրենիքում արդեն իսկ կերտում է իր արժանապատիվ ապագան»:

Կիսվել