Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է պատվո նշան շքանշանով
Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է պատվո նշան շքանշանով
«Միասնություն սպորտով» կարգախոսով չեմպիոնների քաղաք Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի որոշմամբ՝ Խաղերը լավագույնս կազմակերպելու, համակարգելու և օժանդակելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Խաղերի կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի բարձրագույն՝ պատվո նշան շքանշանով:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն էլ նշել է՝ Համահայկական խաղերն 25 տարիների ընթացքում դարձել են միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության իսկական պատգամ՝այսօրվա և գալիք սերունդների համար։
Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: