Մամուլ

Արայիկ Հարությունյանը նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում. «Իրավունք»

«Իրավունք. թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Հարությունյանն ասել է՝ թե լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք՝ լավ կրթությունը որն է:

Նախարարն անդրադարձել է նաեւ դասախոսներին՝ նշելով, որ նրանք եւս չեն աշխատում այս օրերին, հետեւաբար աշխատավարձ չեն ստանա, կամ կստանան այնքան, որքան աշխատել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել