Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց․ «Իրավունք»
Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր անհատական նախաձեռնությամբ՝ Նիկոլ Փաշինյանին խոստացել է ստեղծված իրավիճակում արցախցիներին Հայաստան տեղափոխելով՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մասնակցեն վերջինիս ցույցերին:
Մասնավորապես՝ «Ազատ Հայրենիք», «Քաղաքացիական միացյալ դաշինք» եւ «Միացյալ Հայրենիք» կուսակցությունները պատրաստականություն են հայտնել հաջակցություն Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի 830 քաղաքացու տեղափոխել Հայաստան: Սակայն, վերոնշյալ նախաձեռնությունը տապալվել է:
Ըստ նույն աղբյուրների՝ վերոնշյալ կուսակցական գրասենյակներից զանգերին կուսակից ընկերները պատասխանել են հայհոյանքներով եւ մերժել միանալ Ա. Հարությունյանի նախաձեռնությանը: Ավելին՝ մինչեւ իսկ հրաժարվել են խոստացված 20 հազար դրամներից: Ըստ էության, մինչեւ այս պահը չի հաջողվել արցախցուն բանակի դեմ դուրս հանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում