ՄամուլՏեսանյութ

Արամ Սարգսյանը դուրս եկավ վարչապետի հետ հանդիպումից (Տեսանյութ)

Արամ Սարգսյանը դուրս եկավ վարչապետի հետ հանդիպումից (Տեսանյութ)

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Քիչ առաջ Կառավարության շենքից դուրս եկավ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Վարչապետի հրավերով էի եկել, հարցերն ավելի շատ տնտեսական էին, նաև վերաբերում էին գերիների հետ կապված խնդիրներին:

Բնականաբար, ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ ունեցել եմ ու փորձել եմ հումանիտար ուղղություններով այդ թեմայով աշխատել»,- հայտարարեց Արամ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

aram sargsyan nikol pashinyan

Նա նշեց, որ վարչապետի հետ քննարկել է նաև հետպատերազմական Հայաստանի տնտեսական իրավիճակը:

«Նաև քննարկել ենք ճանապարհների հետ կապված խնդիրները, Լարսի միջանցքի, երկաթգծի խնդիրները, նախկինում աշխատած երկաթգծի հարցը, որովհետև նախկինում երկաթգծով մենք աշխատել ենք թե՛ Իրանի հետ, թե՛ Թուրքիայի հետ: Այդ փորձն էր ուզում իմանալ»,- նշեց Սարգսյանը:

«Աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել, և որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե մենք ասենք, որ ուզում ենք փակ ապրել, որովհետև այն ապահով է: Ցանկացած ապաշրջափակման մենք պետք է ասենք այո, բայց դա բազմաթիվ հարցեր ու խնդիրներ ունի, բարդություններ ունի, որոնց պետք է նայվի»,- հայտարարեց Սարգսյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել