Մամուլ

Արամ Ղազարյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ նշելով, որ դադարեցնում է քաղաքական և կուսակցական գործունեությունը և որ որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նա նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ՝ փոխարինելով Արամ Հովհաննիսյանին։

Ղազարյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանական համակարգում: