Մամուլ

Արամ Խաչատրյանի օրհներգը վերադարձնելու ստորագրահավաք է սկսվել

Երեւան: Մեդիամաքս: Առցանց Change.org հարթակում ստորագրահավաք է մեկնարկել ՀՀ ներկայիս օրհներգը փոխելու եւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի համար ստեղծած օրհներգը վերադարձնելու առաջարկով։

Առաջարկի հեղինակը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, անվանի դաշնակահար Արմինե Գրիգորյանն է։

«Մենք գտնում ենք, որ ստեղծարարության ու խաղաղության ձգտող երկրին անհրաժեշտ դրական եւ ստեղծագործական էներգիայի վրա հիմնված օրհներգ, որը հիմնված է ազգային մեղեդայնության վրա։

Մենք համոզված ենք, որ այս հատկանիշներն առկա են Արամ Խաչատրյանի հռչակավոր ստեղծագործության մեջ, որը անժխտելի հեղինակություն է ամբողջ աշխարհում եւ հայ մշակույթի այցեքարտը», – գրել է Արմինե Գրիգորյանը։

Առաջարկի տակ արդեն 700-ից ավել ստորագրություն կա։

Աղբյուր՝ mediamax.am

Կիսվել