ՄամուլՏեսանյութ

Արամուսում ամուսիններին սպանելուց առաջ զենքով մտել է դպրոց․ մեկ օրում 4 սպանվածների հարազատներ

ArmLur.am-ը գրում է․ «2 ամիս է անցել Արամուսում 4 ժամվա մեջ 4 քաղաքացիների սպանելու դեպքից, սակայն կրքերը Արամուսում չեն հանդարտվել, եւ իրավապահ համակարգը դեռ համայնքում հսկողություն է իրականացնում։

Ի՞նչով է զբաղված իրավապահ համակարգը, երբ 1 օրվա մեջ 4 կյանք է զրկվում։ Հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտում հարևանի ձեռքով սպանվեցին Արմենուհի և Գևորգ Ղազարյանները։ 61-ամյա Արայիկը ամուսիններին սպանելուց հետո իր հանցավոր գործողությունները չէր դադարեցրել։

Մինչ իրավապահ համակարգը դեպքի վայրում գործողություններ էր իրականացնում ու փորձում էր հասկանալ՝ ինչ է եղել, ենթադրյալ հանցագործը նույն օրը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ էր արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս տեղում մահացել են։

4 սպանություն մեկ օրում։ Համայնքում չեն պատրաստվում լռել, քանի որ Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը, որն արդեն 15 տարի որսորդական միության անդամ է և վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել և կարող է խուսափել պատասխանատվությունից։

ArmLur.am լրատվականը զրուցել է Արամուսում սպանված Գևորգ Ղազարյանի քրոջ՝ Շողիկ Առաքելյանի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում․