Մամուլ

Արագած գյուղի «Արագած» հյուրանոցի 2-րդ հարկի պատուհանից Հնդկաստանի 2-ամյա քաղաքացին վայր է ընկել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Արագած գյուղի «Արագած» հյուրանոցի 2-րդ հարկի պատուհանից Հնդկաստանի 2-ամյա քաղաքացին վայր է ընկել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 28-ին «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ստացված ահազանգի փաստով:

Այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանություն  նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «Կատատրավմա, աջից 6-րդ, 8-րդ կողերի կոտրվածք աննշան տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա:

shtap ognutyun ain

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խուբը՝ համայնքային ոստիկանության  բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ երեխան Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 2-ամյա Նասսեր  Խ.-ն է, ով իվանդանոց է տեղափոխվել Արագած գյուղում գտնվող «Արագած» հյուրանոցային համալիրից:

Պարզվել է, որ երեխան մոր հետ կանգնած են եղել Արագած գյուղի Կենտրոնական 6 հասցեում գտնվող նշված հյուրանոցի 2-րդ հարկի պատուհանի մոտ, որի ժամանակ, ըստ մոր՝ Վադիդա Ֆ-ի՝ երեխան պատահաբար, վայր է ընկել:

Կիսվել