Մամուլ

Արագածոտնի փոխմարզպետը նոր սկանդալում է հայտնվել

Արագածոտնի փոխմարզպետը նոր սկանդալում է հայտնվել

Aravot.am-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը իրեն պատկանող և Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող 1 հեկտար արոտավայրի վրա ապօրինի կառուցել է արևային կայան։

Ապարանի ավտոկայանի տարածքում կատարում է ապօրինի շինարարություն եւ յուրացրել է նախկին «Գորգ-Ֆաբրիկայի» շենքը։

arevayin kayan

Գայի 3 հասցեի բնակելի շենքի ամբողջ առաջին հարկում արտադրամասեր է հիմնել և խանգարում է բնակիչներին:

Ոստիկանություն ներկայացված հաղորդման հիման վրա կատարված ստուգումներով պարզվել է, որ նշված արևային կայանը կառուցվել է Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողատարածքի վրա, որը 2002թ.-ին 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրվել է Ապարան քաղաքի բնակիչ Վրեժ Փարվանյանին։

Եվ առանց համապատասխան թույլտվության 2021թ. մարտ ամսին կառուցվել է արևային կայան: Aravot.am-ի տեղեկություններով՝ Վրեժ Փարվանյանը Արագածոտնի մարզպետի տեղակալի հայրն է:

Կիսվել