Մամուլ

Արագածոտնի մարզում 29-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Արագածոտնի մարզում 29-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 17:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Վահե Հարությունյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթացել և մասամբ հայտնվել ճանապարհի եզրին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Սուրեն Անանյանի և գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Կարեն Թունիյանն ու կրտսեր պարեկ Գոռ Պողոսյանը:

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գաբրիել Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել