Արագածոտնի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին. նրա կյանքը փրկել չի հաջողվել
Արագածոտնի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին. նրա կյանքը փրկել չի հաջողվել
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ` դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 19։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 59-ամյա Մովսես Խ-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Քուչակ գյուղի գլխավոր փողոցում վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 81-ամյա Օլգա Ա-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև վարորդը Volkswagen-ով բախվել է բետոնե պատին։ Օպերատիվորեն ժամանած «Ապարան» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, իսկ վարորդն էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Ապարան» ԲԿ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Տեսանյութը ստորև