Արագածոտնի թեմից կին աշխատակիցներ են ձերբակալվել
Արագածոտնի թեմից նաև կին աշխատակիցներ են ձերբակալվել։ Այս մասին ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նա նշել է, որ բացի հոգևորականներից, ձերբակալվել են նաև առաջնորդարանի հաշվապահը, գլխավոր հաշվապահը, գործավար-քարտուղարը, նրանք բոլոր կին են։
Ֆարմանյանի խոսքով, Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Օշինը նույնպես անհետացել է, տեղի են ունենում քահանաների առևանգումներ։ «Հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն, նաև ՄԻՊ-ին ենք ահազանգել, որը մեր ահազանգից 5 ժամ անց արձագանքման խումբ ուղարկեց, նրանք հետևի մուտքով կարողացել են վերև բարձրանալ»,- ասել է փաստաբան։