Ատելությունը սկսել է հորդել Երևանի փողոցներ, չսանձեցիք՝ էլ ավելի է տարածվելու
Ատելությունը սկսել է հորդել Երևանի փողոցներ․ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Քանի-քանի անգամ, մի մեծ խումբ օգտատերեր զգուշացնում էին իշխանությանը՝ սանձել ֆեյքերին, թույլ չտալ նրանց՝ հայհոյել, սպառնալ, ատելություն սերմանել…
Ռեալ ոչինչ դեռ չի արվել… Բայց դա չէր կարող անհետեվանք մնալ…
Ատելությունը սկսել է հորդել Երևանի փողոցներ… Հարձակումներ են լինում մարդկանց վրա․․․ Չսանձեցիք, էլ ավելի է տարածվելու»: