ՄամուլՏեսանյութ

Ավտովթար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Ալոյանը և Մելսիկ Առաքելյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։