Ավտովթար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. բախվել են BMW-ն, Toyota-ն ու Opel-ը. առաջին օգնության են հասել աշխատակիցները
Ավտովթար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. բախվել են BMW-ն, Toyota-ն ու Opel-ը. առաջին օգնության են հասել աշխատակիցները
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Միրզոյանի կողմից վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 21–ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 22:40–ին, Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ, 21-ամյա Լիլիթ Յ.-ի վարած BMW մակնիշի, 21-ամյա Աշոտ Գ.-ի վարած Toyota մակնիշի և 27-ամյա Հայկ Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր, 57-ամյա Արմենուհի Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ Երևանի գնդի ծառայութան ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: