Մամուլ

Ավտովթար` Երևանում. բախվել են Hyundai-ն ու Isuzu-ն. կան վիրավորներ

Ավտովթար` Երևանում. բախվել են Hyundai-ն ու Isuzu-ն. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ` ապրիլի 2-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:15-ի սահմաններում Մելքումով փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 48-ամյա Դավիթ Կիրակոսյանի վարած Isuzu մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Նվեր Սարգսյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hundai-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը, Isuzu-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 43-ամյա Թադևոս Կիրկակոսյանն ու 41-ամյա Արմինե Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական  բժշկական կենտրոն:

Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Կարեն Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը: 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել