Ավտովթար Երևանում․ 16-ամյա երեխային տեղափոխել են հիվանդանոց
Ավտովթար Երևանում․ 16-ամյա երեխային տեղափոխել են հիվանդանոց
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած պատահարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 11:40-ին Մելքումով փողոցի 18/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 41-ամյա Էդգար Դ.-ի վարած Audi մակնիշի և 16-ամյա Էդգար Մ.-ի վարած «Honda» մոպեդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: