Մամուլ

Ավտովթար՝ Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում․ 2 անձ վնասվածք է ստացել

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում «Max» բենզալցակայանի մոտ, բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում պարեկներին հայտնել են, որ 2 հոգի վնասվածք է ստացել։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել «Max» բենզալցակայանի աշխատակիցները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մարտուն Պետրոսյանն ու Մելիք Բաբայանը։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։