Ավտովթարի հետևանքով մեքենան հայտնվել է դաշտում՝ բախելով ձնակույտերին. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Աշոտ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի մեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 82 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով ձնակույտերի։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


