Մամուլ

Ավտովթարի հետևանքով մահացած և վիրավորված զինվորները Մեղրիի զորամասում էին ծառայում․ մանրամասներ

Սյունիքի մարզում զորացրված զինվորներին տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 3-ը՝ վիրավորվել։

Oragir.News-ի տեղեկություններով զինծառայողները ծառայում էին Մեղրիի N զորամասում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ 3 վիրավորից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Դեպքը եղել է Սպանդարյան ջրամբարի մոտակայքում։ Ավտոմեքենայում եղել են վարորդը և 4 զինծառայող, որոնք զորացրվել և տուն էին վերադառնում։ Մահացել է վարորդը և զինվորիներից մեկը։

vtar

Մյուս 3 զինծառայողներին տեղափոխել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- հայտնեց մեր աղբյուրը։

Կիսվել