Մամուլ

Ավտովթարից մահացել է Անի Փահլևանյանը

Ավտովթարից մահացել է Անի Փահլևանյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ այսօր ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Անի Փահլևանյանը՝ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սիրելի վոկալի ուսուցչուհին։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Դիլիջանի համայնքապետարանից։

«Անին, լինելով երիտասարդ ու տաղանդավոր, հասցրել էր իր նվիրումով ու սիրով մասնակցել բազմաթիվ համերգների և մրցույթների, միշտ փայլելով իր ունակություններով ու աշակերտների նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով։

Ցավակցում ենք հարազատներին և բոլորին, ովքեր ճանաչում ու սիրում էին Անիին»։

Անի Փահլևանյան
Կիսվել