Ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Hongqi»-ն և «Chevrolet Volt»-ը. ի՞նչ վիճակում են վարորդները
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 30-ամյա Գոռ Խ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 24-ամյա Վիգեն Խ.-ի վարած «BMW» մակնիշի և 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով «Chevrolet Volt»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պաշտպանիչ պատնեշին և հայտնվել դրա վրա։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալիկ Պետրոսյանն ու պարեկ Օհան Հարությունյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։