ՄամուլՏեսանյութ

Ավտոսրահներում առևտուրը եռում է. ինչն է պատճառը

Ավտոսրահներում առևտուրը եռում է. ինչն է պատճառը

Armlur.am-ը գրում է․ Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 21 մլրդ 464 մլն 400 դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 85 տոկոսով ավելացել է:

Տեղեկացնենք, որ այս ցուցանիշները ներառում են ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

Եթե հաշվի առնենք այս ցուցանիշենր, ապա Հայաստանյան ավտոսրահներում, ինչպես ասում են՝ առեւտուրը եռում է: Ենթադրվում է, որ ավտոմեքենաների առեւտրի ծավալներն աճել են էկոնոմիկայի նախարարության կողմից նախաձեռնած «Trade-in» համակարգի կիրառման շնորհիվ, որը գործում է այս տարվա հունվարից:

Նշենք, որ ավտոմեքենաների «Trade-in» համակարգը լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում: Վերջին տարիներին այն հաջողությամբ ներդրվել է նաեւ ԵՏՄ անդամ Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում:

meqenaner

Այս համակարգով քաղաքացիները կարողանում են իրենց օգտագործած ավտոմեքենաները վաճառել տվյալ մակնիշի արտադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչին ու դրա փոխարեն գնել նորը` վճարելով գնային տարբերությունը։

Իսկ ներկայացուցիչն իր հերթին հետագայում այն վերանորոգում է ու վերավաճառում` շահավետ պայմաններով։ Բացի այս, քաղաքացիներից գնված հին, օգտագործված ավտոմեքենաները պաշտոնական ներկայացուցչի կողմից մինչեւ վաճառքի հանվելը կենթարկվեն զննման, կվերանորոգվեն, կվերացվեն դրանց տեխնիկական խնդիրները:

Սակայն այս համակարգի հետ չեն հաշտվում ավտոշուկայի առեւտրականները. նրանց խոսքով, այս համակարգի կիրառման միջոցով ավտոսրահներն իրենցից հաճախորդ են փախցնում, ինչին նպաստել է նաեւ պետությունը:

Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել