Մամուլ

Ավտոբուսների վարորդները դժգոհ են․ նրանք հրաժարվել են երթուղի դուրս գալ

Ավտոբուսների վարորդները դժգոհ են․ նրանք հրաժարվել են երթուղի դուրս գալ

Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի  ավտոբուսների վարորդների մի մասը մարտի 7-ին հրաժարվել է երթուղի դուրս գալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ խնդիրն այս պահին կարգավորվում է: 

«Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է»,- գրել է Կարապետյանը։

Կիսվել