Ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ
Մարդատար ավտոբուսը գետն է ընկել Նեպալի կենտրոնական մասում, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ: Այս մասին հաղորդել է The Kathmandu Post թերթը։
Ավտոբուսն ուղևորվում էր Պոքարայից Կատմանդու: Անհայտ պատճառով այն ընկել է Տրիշուլի գետը։
Ավտոբուսում եղել է ավելի քան 35 ուղևոր։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Փրկարարական գործողությանը մասնակցել են Նեպալի բանակի զինծառայողները, ոստիկանությունը և տեղի բնակիչները:



