Ավտոբուսը բախվել է կանգառին. կան զոհեր և վիրավորներ
Ստոկհոլմում ավտոբուսը բախվել է ավտոբուսի կանգառին։ Դեպքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Շվեդիայի ոստիկանությունն իր պաշտոնական կայքում։
«Ավտոբուսը մի քանի մարդու է վրաերթի ենթարկել Վալհալլավագենում՝ համալսարանի մոտ։ Վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ոստիկանությունը դեռևս չի հրապարակել տուժածների թիվը», – ասվում է հայտարարության մեջ։
Իրավապահ մարմինները միջադեպը որակել են որպես անզգուշությամբ կատարված սպանություն ծանրացնող հանգամանքներով։
Փրկարարական ծառայությունները ներկայումս աշխատում են դեպքի վայրում՝ պարզելով միջադեպի պատճառները։




